ԳլխավորՄեր մասինՆորություններ

Նորություններ

Ամփոփվել են 2017 թվականի արդյունքները

25.12.2017 – Ձևավորված ավանդույթի համաձայն, MediaRoll գովազդային ցանցն ամփոփեց 2017թ. գործունեության արդյունքները, ըստ որոնց՝ մի շարք գործընկերներ արժանացան լավագույնի կոչմանն իրենց անվանակարգերում: Այսպես, երկրորդ տարին անընդմեջ «Լավագույն գովազդատու» ճանաչվեց «Բարսիս» ընկերության «Նոր Տուն» ապրանքանիշը: «Մեդիա Սթար» գովազդային գործակալությունն, իր հերթին, երկրորդ անգամ ճանաչվեց «Լավագույն գործընկեր»: «Լավագույն կայք» անվանակարգում առաջին անգամ հավասարը չուներ Asekose.am կայքը:

«Յուրաքանչյուր տարեվերջին միշտ ծանր ընտրության առաջ ենք կանգնում, քանի որ մեր գովազդային ցանցի բոլոր գործընկերներն էլ արժանի են լավագույնին: Եթե նախորդ տարի մեր մրցանակներն ավելի շատ խորհրդանշական բնույթ էին կրում, ապա այս անգամ հաշվի են առնվել բացառապես թվային ցուցանիշերը»,- ասել է MediaRoll գովազդային ցանցի գործադիր տնօրեն Սամվել Բեկթաշյանը՝ հավելելով. «Օգտվելով առիթից, շնորհավորում եմ մեր բոլոր գովազդատուների, գործընկեր գործակալությունների և ցանցում ընդգրկված կայքերի աշխատակիցներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող որ 2018 թվականը լինի գլխապտույտ հաջողությունների, անձնական երջանկության և ընտանեկան բարեկեցության տարի»:

MediaRoll

Pre-Roll գովազդն արդեն ցուցադրվում է մոբայլ սարքերում

23.01.2017թ.– MediaRoll գովազդային ցանցում կյանքի կոչվեց հերթական տեխնոլոգիական նորամուծությունը, ըստ որի՝ Pre-Roll ֆորմատի տեսագովազդն արդեն հնարավոր է ցուցադրել մոբայլ սարքերում: Սա նշանակում է, որ գովազդատուներն այսուհետ հնարավորություն կունենան իրենց արշավներում ներգրավել ավելի մեծ քանակի լսարան, իսկ, մասնավորապես, հեռուստատեսային և ինտերնետ տեսագովազդի համաժամանակեցման TV Sync ծառայությունից օգտվողներն էլ կարող են արդյունավետության բարձրացում ակնկալել այսպես կոչվող «երկրորդ էկրանի» էֆֆեկտի հաշվին: Նորամուծության ազդեցությունը եկամտի զգալի ավելացում է խոստանում ցանցում ընդգրկված կայքերին:

Մանրամասն...

2016. տարվա ամփոփում

27.12.2016– MediaRoll գովազդային ցանցն ամփոփեց անցնող տարին, ըստ որի՝ «Լավագույն գովազդատու» ճանաչվեց «Նոր Տուն» ապրանքանիշը: «Լավագույն գործընկեր» անվանակարգում աչքի ընկան «Մեդիա Գրուպ», «Մեդիա Սիսթեմս» եւ «Մեդիա Սթար» ընկերությունները: «Լավագույն բարեկամ» կոչմանն արժանացավ Արմեն Մարտիրոսյանը: «Լավագույն կայք» անվանակարգում հաղթողներ չեղան:

Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում արգասաբեր ու հաջողակ տարի:

MediaRoll

MediaRoll գովազդային ցանցը մասնակցեց DigitecExpo16 ցուցահանդեսին

03.10.2016 – Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն անցկացված DigitecExpo ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին այս տարի հաջողությամբ մասնակցեց նաև MediaRoll գովազդային ցանցը:

MediaRoll

MediaRoll գովազդային ցանցը հանդես է գալիս նոր առաջարկներով

20.07.2016թ.- MediaRoll գովազդային ցանցը հայտարարում է ինտերնետ տեսագովազդի նոր տեսակի ծառայությունների մատուցման մեկնարկի մասին:

Մասնավորապես, նախկինում գործարկված Pre-Roll ֆորմատին զուգահեռ, երբ հոլովակը ցուցադրվում էր տեսանյութի մեկնարկից առաջ, գովազդատուներն այժմ արդեն կարող են օգտվել նաեւ Mid-Roll (գովազդ տեսանյութի մեջտեղում), Post-Roll (գովազդ տեսանյութի ավարտից հետո) եւ Pause-Roll (գովազդ դադարի ժամանակ) տեսակի գովազդներից:

Մանրամասն...


Նորություններ

Մեկ ֆայլով

Բեռնեք մեր պրեզենտացիոն ֆայլը «ՄեդիաՌոլ» ցանցի հնարավորություններին ծանոթանալու համար:

Բեռնել

Դեպի վեր