ԳլխավորՄեր մասինՆորություններԱմփոփվել են 2017 թվականի արդյունքները

Ամփոփվել են 2017 թվականի արդյունքները

25.12.2017 – Ձևավորված ավանդույթի համաձայն, MediaRoll գովազդային ցանցն ամփոփեց 2017թ. գործունեության արդյունքները, ըստ որոնց՝ մի շարք գործընկերներ արժանացան լավագույնի կոչմանն իրենց անվանակարգերում: Այսպես, երկրորդ տարին անընդմեջ «Լավագույն գովազդատու» ճանաչվեց «Բարսիս» ընկերության «Նոր Տուն» ապրանքանիշը: «Մեդիա Սթար» գովազդային գործակալությունն, իր հերթին, երկրորդ անգամ ճանաչվեց «Լավագույն գործընկեր»: «Լավագույն կայք» անվանակարգում առաջին անգամ հավասարը չուներ Asekose.am կայքը:

«Յուրաքանչյուր տարեվերջին միշտ ծանր ընտրության առաջ ենք կանգնում, քանի որ մեր գովազդային ցանցի բոլոր գործընկերներն էլ արժանի են լավագույնին: Եթե նախորդ տարի մեր մրցանակներն ավելի շատ խորհրդանշական բնույթ էին կրում, ապա այս անգամ հաշվի են առնվել բացառապես թվային ցուցանիշերը»,- ասել է MediaRoll գովազդային ցանցի գործադիր տնօրեն Սամվել Բեկթաշյանը՝ հավելելով. «Օգտվելով առիթից, շնորհավորում եմ մեր բոլոր գովազդատուների, գործընկեր գործակալությունների և ցանցում ընդգրկված կայքերի աշխատակիցներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող որ 2018 թվականը լինի գլխապտույտ հաջողությունների, անձնական երջանկության և ընտանեկան բարեկեցության տարի»:

MediaRoll



Նորություններ

Մեկ ֆայլով

Բեռնեք մեր պրեզենտացիոն ֆայլը «ՄեդիաՌոլ» ցանցի հնարավորություններին ծանոթանալու համար:

Բեռնել

Դեպի վեր